«Սուրեն-Անի» ՍՊԸ-ի արտադրած էլեկտրական դարակավոր չորանոցի մեջ պատրաստվող չիրը զերծ է մնում արտաքին փոշուց, միջատներից: Տաք օդով չորացման պրոցեսի ընթացքում պահպանվում են մրգերի բոլոր օգտակար հատկությունները, վիտամինները, էլեկտրաէներգիայի ծախսը քիչ է, չորացման ժամանակահատվածը ավելի կարճ է նմանատիպ սարքավորումների չորացման ժամանակահատվածից:
Խցում ջերմաստիճանի և խոնավության վերահսկումը կատարում են էլեկտրոնային ջերմաչափի և խոնավաչափի միջոցով:
|
|
Ջերմաստիճանը և պահպանման տևողությունը խցում կախված են չորացվող մթերքի տեսակից և չափերից: Օրինակ, ծիրանների չորացման դեպքում մրգերը պահպանում են խցում 25 ժամ, իսկ ջերմաստիճանը խցում 70օC-ից աստիճանաբար իջեցնում են մինչև 50օC:
Չորացման խցում խոնավության բարձրացման դեպքում բացում են արտանետման խողովակում տեղադրված կափույրը և խցից դուրս հանում ավելացված գոլորշին:
Մրգերի չորացման տևողությունը` ծիրան – 24 ժամ, սև սալոր – 30 ժամ, թուզ – 27 ժամ, խնձոր – 35 ժամ:
Սարքի դիմացի և կողային պատերը մետաղական թերթերից են, դռան վրա առկա են պատուհան` 15x20 սմ չափի և բռնակ: Սարքը անվավոր է: Սարքի ներսի պատերը չժանգոտվող պողպատից են:
Սարքերի տարողություններն են 150-1000 կգ : Ընդունվում են նաև 1000 կգ-ից ավել տարողությամբ անհատական պատվերներ
|
Սարքի տարողությունը |
Քաշը |
Չափսերը, սմ |
|
150 կգ |
180 կգ |
115 x 60 x 210 |
|
300 կգ |
300 կգ |
115 x 110 x 210 |
Դարակներում տեղադրվող ցանցերը (մաղերը, որոնց վրա շարվում են մրգերը) պլաստմասսայից են, ամրացվում են սոճու փայտերի վրա: Դարակների միջև տարածությունը 10 սմ է: Ըստ հաճախորդի պատվերի` հնարավոր են պողպատյա ցանցեր:
|
Սարքի տարողությունը |
Դարակների քանակը |
Ցանցերի քանակը |
1 ցանցի չափսերը, սմ |
|
500 կգ |
26 |
52 |
45 x 95 |
|
750 կգ |
39 |
78 |
45 x 95 |
|