Հայաստանում չրերի արտադրությունը դարերի ավանդույթ է, և «հայկական չիր»-ը ինքնին խոսում է որակի և վստահության մասին:
Հայտնի փաստ է, որ Հայաստանում աճող պտուղ/բանջարեղենը և դրանցից պատրաստված տարատեսակ ապրանքները (չրեր, մուրաբաներ, կոմպոտներ և այլն) էականորեն տարբերվում են այլ երկրներում աճեցված պտուղ/բանջարեղենից տեսքային, բուրմունքային և համի առումներով:
Գիտական հետազոտությունների համաձայն` մրգերի նման դրական հատկությունները առաջին հերթին պայմանավորված են Հայաստանի աշխարհագրական դիրքով, բնական-կլիմայական պայմաններով, արևի լույսի առատությամբ, որակյալ լեռնային ջրերի առկայությամբ և մի շարք այլ կարևոր հանգամանքներով, որոնք գրեթե կատարյալ պայմաններ են ստեղծում ծիրանի, դեղձի, տանձի, խնձորի, սև և կարմիր սալորի, ինչպես նաև այլ մրգերի աճեցման համար:
Այսօր հայկական չիրը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Համաշխարհային շուկաները զարգացող են, պահանջկոտ, որակի նկատմամբ զգայուն, և, որ ամենակարևորն է, պահանջում են մեծ ծավալների կայուն մատակարարում, որի համար էլ անհրաժեշտ է որակյալ արտադրական տեխնիկա: |