«Սուրեն-Անի» ՍՊԸ-ն ներկայացնում է հայկական արտադրության էլեկտրական դարակավոր չորանոցներ և իրականացնում է հայկական չորացրած մրգերի ու բանջարեղենի արտադրություն: Ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին և աշխատում է ագրոբիզնեսի ոլորտում արդեն իսկ 17 տարի: Հաշվի առնելով չրարտադրության զարգացման միտումները և չրերի շուկայի զարգացումները, «Սուրեն-Անի» ՍՊԸ-ն 2014թ.-ից մեկնարկում է 100կգ-ից մինչև 1 տոննա տարողությամբ էլեկտրական չորանոցների արտադրություն (Fresh Fruit Dryer)` նախատեսված փոքր, միջին և խոշոր արտադրությունների համար: